АРЦАХСКИЙ ИНВЕСТИЦИОННЫЙ ФОНД
Հիմնադրամի սիրելի շահառուներ,Տեղեկացնենք, որ Հիմնադրամը շարունակում է 2021թ. մարտի 17-ի թիվ 222 կառավարությանորոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմսանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնվածֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետականֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցության տրամադրման գործընթացը ևհամաձայն Հիմնադրամի և ֆինանսավարկային կազմակերպությունների միջև կնքված համագործակցությանպայմանագրերի՝ կատարում վարկային պարտավորությունների մարմանն ուղղված տոկոսագումարների ևմայր գումարների մասով միանվագ մարումներ: Սակայն հասարակության շրջանում տարածվում են լուրեր,որ որոշ ֆինանսավարկային կազմակերություններ իրենց հաճախորդներից պահանջում են լրացուցիչտոկոսագումարների մարում: Պարզաբանենք, որ լրացուցիչ մարման ենթակա գումարներ կարող ենառաջանալ միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վարկային պարտավորությունըժամկետանց լինելու և Ծրագրով ֆիքսված սահմանաչափերը գերազանցելու պարագայում:Նշենք, որ վերոնշյալ խնդիրների մասով պարզաբանումներ ստանալու և շուտափույթ լուծումներգտնելու նպատակով ԱՀ կառավարությունը, Հիմնադրամն ու ֆինանսավարկային կազմակերպություններըանընդհատ գտնվում են սերտ համագործակցության մեջ և արդյունքների մասին նույնպես կտրամադրվենպարզաբանումներ:
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
Калькулятор

Кредитный

Депозитный

Курсы
08.08.2022
USD1406.14  0.08
GBP1493.05  1.45
EUR1415.64  -1.92
RUB16.71  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
«Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան-համագործակցություն» ամենամյա Բիզնես համաժողով
29 Май 2017

   2017թ. մայիսի 26-29-ը  ՀՀ քաղաք Ծաղկաձորում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը: Համաժողովին մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը,Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարներ, դեսպաններ, պալատների նախարարներ, 300-ից ավելի մասնակիցներ, այդ թվում 100-ից ավել հյուրեր արտերկրից: Արցախյան պատվիրակությունը բաղկացած էր 18 հոգուց: Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ  համաժողովին մասնակցեցին «Արցախ Ֆրութ» ՓԲԸ, «Մկրտումյան» ՍՊԸ, «ՖԻԴԵՍ» հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ, «Վիաջջիո Պլյուս» ՍՊԸ, «Ֆերզիտ» ՍՊԸ  ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական նպատակներն են` Եվրասիական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպումը, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում  նոր գործարար կապերի բացահայտումը, կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը: 

 Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին բազմաթիվ պայմանագրեր և համաձայնագրեր:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Публикации
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Отчеты